15532 դիտում
10:32 18-06-2021
Փաշինյանը երեկ խիստ զայրացել է. թիմը տապալել է առաջադրանքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է եղել իր թիմակիցների վրա հրապարակում տապալված հանրահավաքի համար։ Բանն այն է, որ անգամ ամբողջ վարչական ռեսուրսի պայմաններում հրապարակում հավաքվածների թիվը շատ քիչ էր, ինչն էլ զարացրել է Փաշինյանին։
Եվ հենց այս հանգամանքն է նաև պատճառ դարձել, որ 20։00-ի փոխարեն հանրահավաքը մեկնարկեց 20։30-ին, որպեսզի կարողանային մարդկանց ավտոբուսներով բերել հանրահավաքների, սակայն դա էլ չի օգնել։ Ամենից շատ Փաշինյանը զայրացել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի վրա, ում վստահված է եղել մարդկանց հավաքագրումը, սակայն նա տապալել է իր աշխատանքը։ Մինչ հանրահավաքի մեկնարկը ՔՊ-ականներն այս ու այն կողմ էին վազում, փորձում մի կերպ իրավիճակը հարթել։
Իսկ հավաքագրումները ակնհայտ էր. մարզպետներին, պաշտոնյաներին հրահանգված է եղել կոնկրետ թիվ ապահովել, և բոլոր պատասխանատուներից ցուցակներ են ունեցել, տեղում էլ ներկա-բացակա արել։ Սակայն անգամ սպառնալիքների, աշխատանքը կորցնելու վտանգի առջև կանգնելով՝ շատերն այդպես էլ չեն եկել հրապարակ, իսկ եկողներից շատերն էլ, ամեն դեպքում, Փաշինյանին չեն ընտրելու։
Արդեն այսօր այդ նույն վայրում տեղի կունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը. տեսնենք՝ ինչ ներկայություն կունենա ընդդիմությունը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8926 դիտում
09:56 13-10-2017
ՀՀԿ վերնախավում խիստ զայրացել են Նաիրի Սահակյանի վրա. արգելել են հարցազրույց տալ. «Չորրորդ իշխանություն»
4273 դիտում
09:31 27-02-2019
Չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը. Փաշինյանը զայրացել է․ «Փաստ»
3578 դիտում
10:49 10-04-2019
Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը. Փաշինյանը զայրացել է. «Փաստ»
Այս բաժնից
2455 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
928 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1240 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»