1604 դիտում
10:59 18-06-2021
Հայ ռազմագերիները` խաղաքարտ Ադրբեջանի համար. Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում հայ ռազմագերիների և պատանդառուների հետ, միջազգային և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Այդ ամենը համապատասխանում է Ադրբեջանի՝ որպես ահաբեկչության և ավազակապետության հովանավոր պետության իմիջին, ավելին՝ վերջինս չի էլ փորձում թաքցնել իր հանցագործությունները։
Նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության համաձայն՝ հայ գերիները պետք է վերադարձվեին, մինչդեռ անցել է յոթ ամսից ավելի, սակայն նրանցից շատերը ոչ միայն չեն վերադարձվել, այլև այսօր հայ ռազմագերիներից 14-ի նկատմամբ կեղծ մեղադրանքների հիման վրա դատավարություն է ընթանում։ Չի բացառվում, որ այդ ճակատագրին կարող են արժանանալ մյուս ռազմագերիներից շատերը։
Ադրբեջանը գերիներին օգտագործում է նաև իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար։ Դրա անհերքելի ապացույցը ստացվեց օրեր առաջ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին երկրի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի՝ հունիսի 15-ին Արցախի բռնազավթված Շուշի քաղաք ուղևորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որտեղ Էրդողանն ու Ալիևը քննարկում են Արցախի ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ գերիներին վերադարձնելու հարցը...»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1349 դիտում
22:07 11-09-2014
«Աստղային խաղաքարտ» ֆիլմի 2-րդ թրեյլերն է թողարկվել. տեսանյութ
943 դիտում
19:38 09-09-2023
Յուրաքանչյուր պետական գործիչ պետք է լինի հայամետ եւ տեսնի ՀՀ-ն որպես սուբյեկտ, այլ ոչ թե խաղաքարտ. Ավինյան
Այս բաժնից
2455 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
928 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1240 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»