211652_close_icon
views-count4837 դիտում article-date 10:51 22-06-2021

Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարար. Փաշինյանը որոշել է նախարար գտնել ոչ դիվանագիտական կորպուսից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ խորհրդարան չձևավորած` Նիկոլ Փաշինյանն արդեն պատրաստում է կառավարության կադրերին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նախևառաջ խնդիր կա օր առաջ լուծել ՀՀ արտաքին գործերի նոր նախարարի նշանակման հարցը:


Այս անգամ որոշում է կայացվել նախարար գտնել, ոչ թե դիվանագիտական կորպուսից, այլ յուրայինների շրջապատից: Փաշինյանն այս հարցում ամենավստահելին համարում է Աժ յոթերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Իսկ թե ովքեր կլինեն փոխնախարարները դեռ հայտնի չէ»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր