2454 դիտում
09:01 01-07-2021
Ե՞րբ կհրավիրվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո պետք է տեղի ունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որն էլ, Սահմանադրության համաձայն, կդառնա գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը: Օրենսդրության համաձայն, ԱԺ առաջին նիստը պետք է հրավիրվեր հուլիսի 5-ին: Սակայն, ինչպես հայտնի է, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով: Իսկ դա նշանակում է, որ հուլիսի 5-ին առաջին նիստը չի կայանա: ՍԴ-ն կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը, նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: ՍԴ-ն այս հարցով որոշում է կայացնում 15-օրյա ժամկետում, այսինքն, մինչև հուլիսի 17-ը:
Մասնագետների համոզմամբ, նման ծավալի գործի քննությունը նույնիսկ ֆիզիկապես հնարավոր չէ 10 օրից պակաս ժամկետում քննարկել, ինչը նշանակում է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները չչեղարկելու դեպքում ՍԴ-ում անգամ ամենաարագ քննության դեպքում ԱԺ առաջին նիստը կարող է տեղի ունենալ հուլիսի 19-ին (ինչը գրեթե անհավանական է) կամ 26-ին (առավելագույնը՝ օգոստոսի 2-ին): Ի դեպ, հենց նույն օրն էլ, օրենսդրության համապատասխան, ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի, որից հետո վերջինս 15 օր կունենա կառավարություն ձևավորելու համար: Դե, իսկ եթե ՍԴ-ն որոշում ընդունի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, ապա նոր խորհրդարանի ձևավորման գործընթացը կձգձգվի առնվազն մեկուկես-երկու ամսով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1302 դիտում
16:33 26-07-2021
Օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը
1673 դիտում
09:16 27-02-2015
ԱԺ-ում մարտի 3-ից 4-ը «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի. Ժողովուրդ
3111 դիտում
23:57 03-05-2016
Հալեպում իրավիճակի սրացման հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի
Այս բաժնից
2449 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»