1481 դիտում
10:13 02-07-2021
Անձնական և պետական, որ տվյալները կհամարվեն գաղտնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է անձնական եւ պետական որոշ տվյալների տեղեկությունը e-gov.am կայքում արգելափակել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am եւ govtravel.am կայքում ներկայացված զգայուն եւ ռիսկային տեղեկությունը, եւ հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական եւ պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը՝ արգելափակել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները e-gov.am կայքում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օբյեկտների հասցեներ, կազմակերպաիրավական ձեւ, համարակալում եւ այլն, առաջարկվում է ամբողջապես հեռացնել e-gov.am կայքից, նաեւ կայքից կհեռացվի օգտակար հանածոների եւ ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները: Պարզվում է, որ այս տեղեկությունը եւս համարվում է ռիսկային եւ զգայուն՝ ի վնաս ՀՀ պետական շահի:
Նախարարաությունն առաջարկում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղեւորների քանակի, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց եւ ԱԱԾ կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկությունը, մինչդեռ նախկինում նման նախաձեռնությունը այսօրվա բնապահպան պատգամավորների ու նախկին ակտիվիստների կողմից դաժան քննադատության կենթարկվեր»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2098 դիտում
13:59 24-03-2020
Առողջական և տարիքային խոցելի խմբում գտնվող պատգամավորների բացակայությունները հարգելի կհամարվեն. Մակունց
898 դիտում
11:16 11-12-2023
Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարները և աուդիտորները կհամարվեն հանրային ծառայողներ
Այս բաժնից
2449 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»