211652_close_icon
views-count5675 դիտում article-date 09:01 07-07-2021

Հայտնի է, թե ինչ նպատակով է Փաշինյանը Մոսկվա մեկնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցից Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները։

Նկատենք՝ Փաշինյանն այս տարբերակի մասին խոսել էր դեռ մայիսին։ Մասնավորապես, նա մայիսի 29-ին ՔՊ գրասենյակում նշեց, թե ովքեր կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու երկրների զորքերի դուրսբերման դեպքում:

«Եթե Ռուսաստանը համաձայն է այս գաղափարի հետ, ապա դա կարող են լինել ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական խմբեր, կամ էլ թե՛ սահմանապահներ, թե՛ դիտորդներ»,- ասաց նա: Միաժամանակ նա հավելեց, որ սահմանին ներկա այդ ուժերը պետք է երաշխիքներ տան երկու կողմից զորքերը դուրս բերելու մասին:

Եվ, ահա, Փաշինյանը իրագործում է իր այս ծրագիրը այժմ՝ վերարտադրվելուց հետո:

Եվ, մեր տեղեկություններով, այսօր ոչ միայն այդ տարբերակն է քննարկվելու, այլև չի բացառվում՝ ստորագրվի փաստաթուղթ՝ այդ դրույթներին համապատասխան։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով ՀՀ սահման է ներխուժել մայիսի 12-ից և մինչ օրս գտնվում է ՀՀ տարածքում: Իսկ թե որտեղ են տղակայվելու ռուսական ուժերը, ինչպես է գծվելու սահմանը, դեռ անհայտ է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր