1909 դիտում
11:33 10-02-2020
Զարեհ Սինանյանը մեկ շաբաթով մեկնում է Մոսկվա. օրակարգը հայտնի է
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 12-18-ին մեկնում է Մոսկվա: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2020 թվականի փետրվարի 12-18-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու եւ մեկնարկած համագործակցությունները ամրապնդելու նպատակով»:
Նշվում է նաեւ, որ Զարեհ Սինանյանի՝ գործուղման ավիատոմսի (Երեւան-Մոսկվա-Երեւան), գիշերակացի եւ օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2020 թվականի պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
Նմանատիպ նյութեր
3696 դիտում
14:46 04-04-2018
Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
1961 դիտում
10:01 30-05-2019
Զարեհ Սինանյանը կնշանակվի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար. «Ժամանակ»
Այս բաժնից
805 դիտում
23:27 24-10-2024
Փաշինյանը շահագրգռված չէ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ․ Մանե Թանդիլյան
580 դիտում
22:08 24-10-2024
Տիգրան Մկրտչյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներին
838 դիտում
22:00 24-10-2024
«Զանգեզուրի միջանցքի» մասով ՀՀ իշխանությունների բառապաշարը բավականին մեղմացել է․ Արմեն Ռուստամյան. aravot.am