1514 դիտում
09:45 08-07-2021
Լուսանցքում մնացածները. ինչ է սպասվում իշխանական պատգամավորներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նորընտիր ԱԺ իշխանական խմբակցությունում կան մարդիկ, որոնք հայտնվել են լուսանցքից դուրս ու տեղյակ չեն, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական խմբակցությունում այս օրերին թեժ քննարկվում է դեռևս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագայի հարցը:
Բանն այն է, որ ԱԺ նախագահի աթոռը հանձնվելու է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Միրզոյանին, կարծես թե, Փաշինյանն այդպես էլ իր հավատարիմը չընկալեց: Նրան ո՛չ օրենսդիրում են տեսնում, ո՛չ գործադիրում: Միրզոյանը կա՛մ պետք է համակերպվի պատգամավորական մանդատ ունեցողի իր կարգավիճակի հետ, կա՛մ երկրից դուրս որևէ պաշտոն զբաղեցնի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը ևս տեղյակ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն. լուռ սպասում է:
Բանն այն է, որ Միրզոյանը դավաճանի խարան ունի իր վրա. ԱԱԾ գործակալ լինելու մասին հայտնի փաստաթուղթը, որ հրապարակեց Միքայել Մինասյանը, Միրզոյանի քաղաքական կարիերայի վրա լուրջ ազդեցություն թողեց: Նույն անորոշ վիճակում է նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որին խմբակցությունում դեմ են կրկին տեսնել փոխնախագահի կարգավիճակում: Բացի այդ, Լ. Նազարյանի ամուսինը` Նարեկ Բաբայանը, որը անակնկալ ազատվել էր Անշարժ գույքի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, ՔՊ նախընտրական ցուցակի 71-րդ համարն է ու պատգամավոր է դարձել:
Այսինքն՝ Նազարյանի ընտանիքից երկու հոգով պատգամավոր են դարձել, ինչը թիմում չի ընդունվում: Նրանցից մեկին կստիպեն հրաժարվել պատգամավորական մանդատից: Անհասկանալի ճակատագիր է սպասվում նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին: Նրան էլ չեն ցանկանում խմբակցության քարտուղարի պաշտոնը տալ. Սիմիդյանը ՔՊ նախընտրական ցուցակի 74-րդ համարն է, և չի բացառվում՝ նրան էլ ստիպեն վայր դնել մանդատը:
Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը նրան որևէ պաշտոն չի խոստանում, և օդում կախված է մնացել խմբակցության քարտուղարի ճակատագիրը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2056 դիտում
09:25 11-08-2021
Ինչու Բաբկեն Թունյանը հայտնվեց լուսանցքում. «Ժողովուրդ»
17697 դիտում
10:12 30-05-2020
Թագուհի Թովմասյանի եւ էլի մի քանիսի շնորհիվ Լարսում «պլեն մնացածները» ազատագրվեցին. armlur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2449 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»