211652_close_icon
views-count1865 դիտում article-date 13:50 09-07-2021

Համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին ամիսներին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին երկու-երեք ամսվա ընթացքում բավականին կառավարելի է, և ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է անի ամեն բան կանաչ գոտում լինելու փաստը պահպանելու և առաջիկայում ևս  բարվոք իրավիճակ պահպանելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Համաճարակն առողջապահական մեծ բեռ է և մարտահրավեր, և մենք հասկանում ենք, որ կայուն իրավիճակի պահպանման, նաև երկրի զարգացման տնտեսության բնականոն գործունեության համար է չափազանց կարևոր»,- ասաց Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ մեկ օրում կատարված 4 046 թեստավորումից հաստատվել է 148 դրական դեպք: «Այս պահին պահպանում ենք օրական թեստավորման մեջ դրական դեպքերի մինչև 4 տոկոսի ցուցանիշը, ինչը բավական լավ է՝ չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի և ընդհանուր թվերի աճ: Մեկ կամ երկու շաբաթ առաջ թվերն ավելի ցածր էին»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Ավանեսյանը նշեց, որ COVID կենտրոնների վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններից այսօր գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն՝ Ավանի մասնաճյուղով,  Սպիտակի բժշկական կենտրոնը, Կապանինը և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը:

«Այս նվազագույն ծավալման շրջանակներում կարողանում ենք ապահովել քաղաքացիների պատշաճ բժշկական օգնությունը»,- շեշտեց Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր