ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգա. Հայտնի է «Արարատի» հավանական մրցակիցը երրորդ փուլում
Հուլիսի 19-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոնում, կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Լեհական «Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում VBET Հայաստանի գավաթակիր «Արարատը» կմրցի «Արդա» (Բուլղարիա)-«Հապոել Բեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի հետ: