211652_close_icon
views-count1218 դիտում article-date 20:53 23-08-2021

ԱՄՆ դեսպանը մասնակցել է Սիսիանի պատմության թանգարանի խանութի բացման արարողությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում մասնակցել է Սիսիանի պատմության թանգարանի խանութի բացման արարողությանը։

Ինչպես տեղեկանում enq ԱՄՆ դեսպանատնից, թանգարանի ու խանութի շրջայցից զատ, դեսպան Թրեյսին նաեւ հաճույքով շրջել է Սիսիանի տեսարժան վայրերով։

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող եւ Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագիրն աջակցել է Սիսիանի պատմության թանգարանին՝ մի շարք զբոսաշրջային պրոդուկտների մշակման եւ թանգարանի խանութի գործարկման հարցում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր