1790 դիտում
22:15 23-08-2021
Տեղի է ունեցել Սիսիանի պատմության թանգարանի վերանորոգված խանութի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր տեղի ունեցավ Սիսիանի պատմության թանգարանի վերանորոգված խանութի բացումը (հասցե՝ Ադոնցի 6ա, Սիսիան)։ Նախաձեռնությունն իրագործվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի Թանգարանների և Արհեստագործների բաղադրիչների օգնությամբ։ Խանութի մեկնարկը ոգևորիչ է ոչ միայն թանգարանի, այլև արհեստագործների և Սիսիանի ողջ համայնքի համար։ Ինչպես Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի նորաբաց խանութը, որը ևս «Իմ Հայաստան» ծրագրի նախաձեռնությունն էր, այնպես էլ այս խանութը կարող է օրինակ ծառայել երկրի մյուս թանգարանների համար։
Նպատակ ունենալով ապահովել հայ մշակութային ժառանգության և զբոսաշրջության շարունակական կենսունակությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագիրն աջակցում է մարզային թանգարաններրին բարելավել այցելուների փորձառությունը, խթանել այցելիությունը և հզորացնել թանգարաններին՝ նորարարական գործունեության շնորհիվ խթանելով նրանց եկամտաստեղծ ներուժը։
«Իմ Հայաստան» ծրագիրը դեռևս անցյալ տարվանից է աշխատում խանութի ստեղծման ուղղությամբ (սկսած ինտերիերի դիզայնից մինչև մերչենդայզինգ և արտադրանքի մշակում)՝ ձգտելով համադրել այն այցելուի ընդհանուր փորձառության հետ, ինչպես նաև սատարել հայ արհեստագործներին։ Նախաձեռնությանն աջակցել է նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), որն օժանդակություն է տրամադրել խանութի վերանորոգման համար ՀԲԸՄ-ի դրամաշնորհների ծրագրի շրջանակում։
Նորաբաց խանութում ներկայացված են ձեռագործ արվեստի և արհեստի գործեր, որոնք ստեղծվել են «Իմ Հայաստան» ծրագրի ավելի քան 25 մարզային արհեստագործների կողմից (մարզեր՝ Վայոց Ձոր, Սյունիք, Լոռի, Տավուշ և Շիրակ)։ Արհեստագործները համագործակցել են «Իմ Հայաստան» ծրագրի Արհեստագործների բաղադրիչի հետ՝ տարատեսակ արտադրանք ստեղծելու նպատակով՝ սկսած ավանդական տան համար նախատեսված տեքստիլե արտադրանքից, ընդհանուր կահավորման ապրանքներից ու կավե առարկաներից մինչև զարդեր, երեխաների համար նախատեսված արտադրանք և այլ իրեր, որոնք բոլորն էլ կրում են թանգարանի հավաքածուի ազդեցությունը։ Բացման արարողության ընթացքում «Իմ Հայաստան» ծրագրի մի խումբ արհեստագործներ ցուցադրեցին իրենց արհեստագործական ավանդույթները և ներկաների հետ կիսվեցին իրենց պատմություններով։
- Սա այն մոդելն է, որն ԱՄՆ ՄԶԳ-ի «Իմ Հայաստան» ծրագիրը կիրառում է՝ Հայաստանի սքանչելի մշակութային ժառանգությունն այնպիսի փորձառությունների փոխակերպելու համար, որոնք զբոսաշրջիկներին դրդում են ավելի երկար ժամանակով հանգրվանել մարզերում, ինչպես նաև նպաստում են տեղական համայնքների զարգացմանը, բարգավաճմանը և դիմակայունության բարձրացմանը։ Նմանօրինակ խանութները օգնում են տեղի արհեստագործներին և համայնքներին եկամուտ վաստակել և նպաստում են համայնքի տնտեսական աճին և հենց թանգարանի զարգացմանը, - նշեց դեսպան Թրեյսին։
- Այս նախաձեռնությունը «Իմ Հայաստան» ծրագրի Արհեստագործների և Թանգարանների բաղադրիչների բեղուն համագործակցության արդյունքն է, ինչը կապեր ստեղծեց տեղական արհեստագործներիի և մարզային թանգարանների փոխգործակցության համար՝ հնարավորություն ընձեռելով հավելյալ եկամուտ ստեղծել՝ միաժամանակ խթանելով ձեռագործ աշխատանքների շուկան Հայաստանում, ասաց «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը։
Միջոցառումից հետո Սիսիանի Զբոսաշրջության կենտրոնը կազմակերպեց զբոսաշրջային փաթեթների տրամադրում այն անհատներին, ովքեր ցանկանում էին երկարացնել իրենց այցը և բացահայտել Սիսիանի զարմանահրաշ մշակութային ժառանգությունը։
- Մենք կարծում ենք, որ այս նախաձեռնությունը կարևոր մշակութային միջոցառում է ոչ միայն մարզի համար՝ իրազեկության բարձրացման առումով, այլև այցելուի համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում վայելել, սովորել և բովանդակալի հարաբերություն ստեղծել թանգարանի հետ, - նշեց Սիսիանի Պատմության թանգարանի տնօրեն Թաթուլ Սյունին։
«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։ Ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1275 դիտում
20:53 23-08-2021
ԱՄՆ դեսպանը մասնակցել է Սիսիանի պատմության թանգարանի խանութի բացման արարողությանը
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»