211652_close_icon

Այս պահի դրությամբ կա 243 անհետ կորած. Փաշինյան

views-count4476 դիտում article-date 20:58 15-09-2021
Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիլոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա։

«Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ կա, որոնց գտնվելու վայրը չի պարզվել։ Գործնականում ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների և անհետ կորածների թեման»,- նշեց Փաշինյանը:

Խոսելով գերիների մասին՝ նշեց, որ քանի դեռ բոլոր գերիները վերադարձած չեն, կատարված աշխատանքները գոհացուցիչ չեն։ 

Նմանատիպ նյութեր