2828 դիտում
09:13 06-10-2021
ՊՎԾ ղեկավարը կփոխվի. Փաշինյանը դեմ է Տիգրան Ուլիխանյանին «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին որոշում էր կայացրել Ժիրայր Խառատյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՊՎԾ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, քանի որ վարչապետ Փաշինյանը գոհ չէ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար կազմի աշխատանքներից:
Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է՝ հենց նորանշանակ Խառատյանն էլ առաջիկայում նշանակվի ծառայության ղեկավար, քանի որ Փաշինյանը չի ցանկանում այլեւս այդ պաշտոնում տեսնել ներկայիս ղեկավար Տիգրան Ուլիխանյանին:
Սա դեռեւս վերջնական որոշում չէ, քանի որ Փաշինյանը ցանկանում է նաեւ տեսնել տեղակալի «պոստը» զբաղեցնող Խառատյանի աշխատանքը: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է՝ Փաշինյանը դժգոհություններ է հայտնում Ուլիխանյանի աշխատանքից ու փոխարինող է փնտրում նրան:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 21-ին Տիգրան Ուլիխանյանը նշանակվել էր ՊՎԾ ղեկավար ու վերջինս, օրենսդիր մարմնում թողնելով իր աշխատանքը, տեղափոխվել էր գործադիր մարմին: Երեկ փորձեցինք Ուլիխանյանից պարզել, թե ինչ տեղեկություններ ունի իր պաշտոնանկության ու Ժիրայր Խառատյանին ՊՎԾ ղեկավար նշանակելու վերաբերյալ։
Վերջինս հայտարարեց, թե առաջին անգամ մեզանից է այդ տեղեկությունները լսում: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանին իշխանության թիմում չեն էլ ճանաչում, շատերի համար անակնկալ է եղել ՀՀ վարչապետի որոշումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6854 դիտում
09:49 18-11-2020
Կառավարության 80 տոկոսը կփոխվի. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված․ «Ժողովուրդ»
1716 դիտում
22:55 25-09-2020
Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու․ նա աշխատանքի է անցնելու ՊՎԾ-ում
1128 դիտում
11:23 29-03-2021
Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետին գործուղել է Սյունիք
Այս բաժնից
1429 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»