211652_close_icon
views-count4246 դիտում article-date 15:38 04-11-2021

Նոյեմբերի 8-ի հանրահավաքին մասնակցելու ենք, այդ օրակարգը մենք պաշտպանում ենք․ Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Եկեք փաստենք, թե նախկին նախագահները ինչ երկիր են փոխանցել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը, փոխանցել են մեր հայրենիքի արցախյան հատվածի 12 500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն են թողել, անվտանգ երկիր, մարտունակ բանակ են թողել, իսկ Նիկոլ Փաշինյանը կարողացել է երեք տարվա ընթացքում այդ ամենը մսխել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Իմ հրաժարականի (ԱԱԾ տնօրենի պաշտոնից – Tert.am) տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, որ այդ հարցին լուրջ վերաբերվեին, այլ ոչ թե փորձեին կեղծ օրակարգով, կեղծ լուրերով, անհեթեթ պնդումներով փորձեին վարկաբեկել իմ անձը»,– ասաց նա և նշեց, որ երբևէ ակնարկներով չի խոսում, այլ խոսում է ուղիղ։

Նա հայտնեց, որ նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի կողմից անցկացվելիք հանրահավաքին «Հայրենիք» կուսակցությունը և և «Պատիվ ունեմ» դաշինքը լինելու են որպես մասնակից, թեև ելույթներ նախատեսված չեն։ «Մասնակցելու ենք հանրահավաքին, կազմակերպիչները մեր գործընկերներն են և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք»,–ասաց նա և նշեց, որ տեղյակ չէ, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի հանրահավաքին, թե ոչ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր