2083 դիտում
14:24 30-03-2022
Ուզբեկստանը և Թուրքիան հարաբերությունները բարձրացրել են համապարփակ գործընկերության մակարդակի
Ուզբեկստանի եւ Թուրքիայի նախագահներ Շավքաթ Միրզիյոեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմավարական համագործակցության ուզբեկա-թուրքական խորհրդի բարձր մակարդակի նիստ են գումարել, որի ընթացքում որոշում են կայացրել երկկողմ հարաբերությունների կարգավիճակը բարձրացնել համապարփակ գործընկերության մակարդակի։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Միրզիյոեւի մամուլի ծառայությունը։
«Նկատի ունենալով մեր երկրների միջեւ հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ մենք պայմանավորվել ենք դրանց կարգավիճակը բարձրացնել համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասել է Միրզիյոեւը՝ մեկնաբանելով բանակցությունների արդյունքները։ Ըստ նրա՝ վերջին տարիներին երկկողմ առեւտրի ծավալը ավելացել է 2,5 անգամ, հինգ անգամ ավելացել է համատեղ ձեռնարկությունների թիվը, 70 անգամ՝ թուրքական ներդրումների ծավալն Ուզբեկստանի տնտեսությունում։
Մամուլի ծառայության տվյալներով՝ նեղ կազմով բանակցությունների եւ խորհրդի նիստի ընթացքում կողմերը հանգամանալիորեն քննարկել են քաղաքական, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ ներդրումների, տրանսպորտի, տեքստիլ արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության եւ մշակութային-հումանիտար փոխանակումների ոլորտների վերաբերյալ։ Նշվել է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործման համար առաջիկայում կմշակվի համատեղ ճանապարհային քարտեզ։
Բանակցությունների արդյունքների հիման վրա Միրզիյոեւը եւ Էրդողանը ստորագրել են համատեղ հայտարարություն, ինչպես նաեւ 9 միջկառավարական եւ միջգերատեսչական համաձայնագրեր։

Նմանատիպ նյութեր
3362 դիտում
13:18 15-06-2016
Ուզբեկստանը փակել է սահմանը 4 հարևան պետությունների համար
3269 դիտում
15:27 17-08-2021
Ուզբեկստանը հայտարարել է, որ շփվում է թալիբների հետ սահմանի պահպանության հարցերով
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը