Մտահոգ եմ Արցախի և մեր ապագայի համար․ Վալերի Օսիպյանը մասնակցում է ընդդիմության հանրահավաքին
Tert.am-ը գրում է. Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցում է նաև նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Լրագրողի հարցին՝ ինչն է նրան բերել Ազատության հրապարակ, Օսպիյանն ասաց․
«Ազատության հրապարակում եմ՝ մտահոգ լինելով Արցախի և մեր ապագայի համար։ Կողմ եմ ընդդիմության այն կարծիքին, որ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից»,- ասաց Օսիպյանը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքի նախաձեռնողները ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցություններն են։ Նրանք կոչ էին արել մասնակցել՝ ցույց տալու, որ Արցախն ու արցախահայությունը միայնակ չեն։