Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը ցավալի պարտություն կրեց
Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում այսօր իր երկրորդ մենամարտն է անցկացրել՝ մենամարտելով Գերմանիայի ներկայացուցիչ Քևին Շումանի հետ:
Հարությունյանը ցավալի պարտություն է կրել ու դուրս մնացել հետագա պայքարից:
Հիշեցնենք՝ Հարությունյանն պայքարի էր դուրս եկել մրցումային առաջին օրը և հաղթանակ տարել Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու նկատմամբ:
Այսօր Հայաստանը ևս երկու ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում: 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում մրցելու է բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ, իսկ երեկոյան Կարեն Տոնականյանը (60 կգ) նույն փուլում մրցելու է հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ։