1750 դիտում
11:11 18-07-2022
ԵՄ-ն այլեւս չի կարող ազգային վետո թույլ տալ արտաքին քաղաքականությունում. Շոլց
Եվրամիությունն այլեւս չի կարող թույլ տալ պահպանել ազգային վետոյի իրավունքը Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության մասին որոշումներ ընդունելիս, եթե ցանկանում է պահպանել առաջատար դերը համաշխարհային քաղաքականությունում։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, տեղեկացրել է Reuters-ը։
Պատերազմն Ուկրաինայում Եվրոպայում միասնությունն էլ ավելի հրատապ է դարձնում եւ ուժեղացնում ճնշումը՝ եվրոպական առանձին անդամ երկրների կողմից եվրոպական որոշումների» եսասիրական շրջափակմանը վերջ դնելու նպատակով, գրել է Շոլցը Frankfurter Allgemeine թերթի հոդվածում։ «Մենք պարզապես այլեւս չենք կարող թույլ տալ ազգային վետոյի իրավունք, օրինակ՝ արտաքին քաղաքականությունում, եթե ցանկանում ենք այսուհետ եւս լսելի լինել մրցակցող մեծ տերությունների աշխարհում»,- ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ G7-ը եւ մյուս երկրները կարող էին աշխատել միասին, որպեսզի լուծում գտնեին համաշխարհային պարենային ճգնաժամի, կլիմայի փոփոխության եւ համավարակի հարցերում, եթե Գերմանիան ստանձնի պատասխանատվությունը Եվրոպայի եւ աշխարհի համար։ Նա ասել է, որ առաջիկա ամիսներին առաջարկներ կանի եվրոպական համատեղ միգրացիոն քաղաքականության, եվրոպական պաշտպանության ամպրապնդման, տեխնոլոգիական ինքնիշխանության եւ դեմոկրատական կայունության վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր
3709 դիտում
18:53 17-11-2018
Մերկելը ընդունեց իր սխալը միգրացիոն քաղաքականությունում
Այս բաժնից
1414 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1069 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1363 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը