211652_close_icon
views-count1916 դիտում article-date 14:59 22-07-2022

Լեհաստանը 48 կործանիչ և180 տանկ կգնի Հարավային Կորեայից

Լեհաստանը մտադիր է 180 տանկ եւ 48 կործանիչ գնել Հարավային Կորեայից: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Մարիուշ Բլաշչակը «Սետի» պորտալին տված հարցազրույցում։

«Արդեն այս տարի մեզ մոտ կստացվեն առաջին օրինակները, ընդամենն առաջին խմբաքանակում պետք է լինի 180 տանկ»,- ասել է Բլաշչակը: Նախարարը ճշտել է, որ խոսքը վերաբերում է հարավկորեական արտադրության K2 տանկերին եւ FA-50 կործանիչներին:

Բլաշչակը նշել է, որ գործարքի մանրամասնությունները կանխավ որոշվել են Սեուլ կատարած իր այցի ժամանակ:

«Ես եղա Սեուլում,- ասել է նա:- Այս համագործակցությունը շատ լավ է ընթանում»: K2 տանկը, որը կոչվել է «Սեւ հովազ», Հարավային Կորեայի բանակի հիմնական մարտական տանկն է: Այն սպառազիության է ընդունվել 2014 թվականին: 2022 թվականին Հարավային Կորեայի սպառազինության մեջ կա շուրջ 150 «Սեւ հովազ»։

Նմանատիպ նյութեր