575 դիտում
16:43 22-07-2022
Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով. Իշխան Սաղաթելյան
«Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց՝ իր օրակարգով»,- Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա․ «Երկիր Մեդիա»-ին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ․ «Երկիր Մեդիա»-ին հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմության հետ շանտաժի լեզվով չեն կարող խոսել, իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։
Ըստ Սաղաթելյանի՝ իշխանական պատգամավորների օրակարգն ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները բոյկոտվել են։
Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում․ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրություն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
21:38 15-11-2024
ԱԳ փոխնախարարը գործուղվում է Ֆրանսիա
1501 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
724 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ