211652_close_icon
views-count2160 դիտում article-date 18:04 26-07-2022

Իմ ասածը չի նշանակում, որ այլեւս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը եւ վերադառնալու ենք խորհրդարան. Իշխան Սաղաթելյան. News.am

Ես ասել եմ՝ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, մեր մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր աղմուկ հանած հայտարարությանը, թե ընդդիմությունը սեպտեմբերին իր օրակարգով վերադառնալու է Ազգային ժողով:

«Մեր օրակարգը շատ հստակ է, դա Հայաստանի անվտանգությունն է, դա Արցախն է: Մեննք այլեւս չենք պատրաստվում այլ օրակարգով լինել խորհրդարանում: ԱԺ-ում կա խորհրդարանական ճգնժամ, դա ակնհայտ է: Մենք չենք խուսափելու անհրաժեշտության դեպքում վերադառնալ խորհրդարան, ինչպես հունիսի 3-ին, երբ մենք մեր օրակարգով գնացինք խորհրդարան եւ բացակա էր քաղաքական մեծամասնությունը: Մենք որեւէ կերպ կաշկանդված չենք, երբ նպատակահարմար կգտնենք մեր ձեւավորած օրակարգով գնալ խորհրդարան, մենք կգնանք, բայց դա չի ենթադրում, որ մենք ունենք որոշում, որ այլեւս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը եւ վերադառնալու ենք խորհրդարան»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենց բոլոր նախաձեռնությունները մերժվել են քաղաքական մեծամասնության կողմից, հայտնում է News.am-ը։

Նա ընդգծեց, որ ԱԺ աշխատանքը բոյկոտելու պահանջը ձեւավորվածէ  իրենց ընտրողների կողմից. «ԱՅն, որ ասում են՝ ընտրողները ձեզ քվե են տվել, որ գնաք, աշխատեք, ընտրողները մեզ տվել են օրակարգ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները գնացել են ընտրությունների հստակ օրակարգով՝ այս իշխանություններին հեռացնելու, ուժեղ ու անվտանգ Հայաստան կերտելու համար. «Այդ օրակարգը մենք պարտավոր ենք սպասարկել՝ լինի ԱԺ-ում, թե դրանից դուրս»,-ասաց Սաղաթելյանը:

Նմանատիպ նյութեր