211652_close_icon
views-count77281 դիտում article-date 15:30 03-08-2022

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ-ն հայտնում է 7 վիրավորի մասին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Տեղեկացնում է  Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր