211652_close_icon
views-count4682 դիտում article-date 16:55 21-09-2022

«Էդ մարդիկ էլ չեն ուզում իրենց որդիների շիրիմները պղծվեն, պարտադի՞ր է, որ գնա. ինչի՞ է պնդաճակատորեն մեջ ընկել». Լևոն Ջավախյան. Hayeli.am

Hayeli.am-ը գրում է. «Անկախության օրվա խորհուրդը կատարվում է «Եռաբլուր»–ում. հայրենիքի համար զոհվածների շիրիմներին կոկորդիլոսյան արցունքներով դրված ծաղկեպսակները հօդս են ցնդում: Սրանք ամեն ինչ հարամում են՝ նույնիսկ Անկախության օրը: Սա հարամված երկրի հարամված Անկախության օրն է»,- արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանն այսպես է արձագանքում սուր մարտահրավերների ժամանակներում Անկախության օրվա խորհրդի մասին 168.am–ի հարցադրումներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողները երեկ ուշ երեկոյից «Եռաբլուր»–ում էին, որպեսզի թույլ չտան Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ ՀՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցչի և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»:

Ի դեպ, զոհվածների հարազատները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից հեռացրել էին նաև իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից դրված ծաղկեպսակները: Սակայն Նիկոլ Փաշինյանի մուտքն անխոչընդոտ իրականացնելու «օպերացիան» հաջողելու համար՝ կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ հեռացրել էին նահատակների ծնողներին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նմանատիպ նյութեր