211652_close_icon
views-count2945 դիտում article-date 20:47 25-09-2022

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային: 

Նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է․ «Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխացում չի իրականացվել։ Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»։

Քուրդ զինյալներին թուրքական իշխանություններին հանձնելու մասին հայտարարել են Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունից՝ այս քայլն անվանելով խայտառակություն:

Նշենք, որ քուրդ զինյալներին մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար: նրանք դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, այնուհետեւ Վերաքննիչ դատարանը կրճատել է ազատազրկման ժամկետները՝ նշանակելով պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով:

Նմանատիպ նյութեր