211652_close_icon

Ռուսական զորքն առավելագույն ջանքեր է կենտրոնացրել Սոլեդարի ուղղությամբ. Զելենսկին՝ ռազմաճակատում ծանր իրավիճակի մասին

views-count978 դիտում article-date 10:45 10-01-2023
Վլադիմիր Զելենսկին իր ամենօրյա ուղերձում ասել է, որ Դոնբասի համար պայքարը շարունակվում է։ Ռուս զինվորականները փորձում են հարձակման անցնել, բայց նրանք կպարտվեն, ընդգծել է Ուկրաինայի նախագահը, գրում է novyny.live կայքը:

Նրա խոսքով՝ Բախմուտն ու Սոլեդարը, Կրեմեննայան և Սվատովոն Դոնբասի ընդհանուր հեռանկարներն են առաջիկա շաբաթների ընթացքում, սակայն Դոնբասի համար պայքարը շարունակվում է։

«Եվ չնայած օկուպանտներն այժմ իրենց առավելագույն ջանքերն են կենտրոնացրել Սոլեդարի ուղղությամբ, այս դժվարին և երկարատև ճակատամարտի արդյունքը կլինի մեր ամբողջ Դոնբասի ազատագրումը», - ասել է Զելենսկին։

«Շնորհակալ եմ մեր բոլոր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր Բախմուտը և ցուցաբերում առավելագույն տոկունություն: Շնորհակալություն Սոլեդարում գտնվող բոլոր մարտիկներին, որոնք դիմանում են զավթիչների նոր և նույնիսկ ավելի կոշտ հարձակումներին: Դա չափազանց դժվար է...», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ռուսական զորքերը հունվարի 9-ին հզոր գրոհ են ձեռնարկել Սոլեդարի վրա։ Նրանք վերախմբավորվել են և փոխել մարտավարությունը:

Նմանատիպ նյութեր