1492 դիտում
15:09 16-03-2023
Մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում․ Ավինյան
Կառավարության այսօրվա նիստում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են նախատեսում իրականացնել Երևանի տրասնպորտային համակարգում։ Ըստ նրա՝ տրանսպորտի խնդիրն էականորեն լուծվելու է, երբ 237 նոր ավտոբուսները մտնեն ցանց, նաև կան չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում ցանց։
«Խնդիրը էականորեն մեղմվում է, բայց սա դեռ համակարգային լուծում չէ։ Այս տարվանից մենք ունենք միասնական տոմսային համակարգի ներդրման հաղթող․ միասնական տոմսային համակարգ է ներդրվելու և ավտոբուսներում, և մետրոյում։ Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ ու բերվելու է մի տրամաբանության։
Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ հավանաբար այս տարվանից, ինչն առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվում են ավտոբուսից։ Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնելու, և մեր նպատակն է բոլորին հնարավորինս մղել հանրային տրանսպորտ, որ քաղաքի բեռնաթափումը, խցանումների ծավալը նվազեցնենք։
Նոր կանգառներ և կանգառասրահներ ենք տեղադրելու, և, ամենակարևորը, ունենալու ենք կառավարման համակարգ, որը այս տարի չենք հասցնի ամբողջական ավարտել։ Այն շատ պարզ բան է տալու մարդկանց՝ կանգառներում ու կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում և կարողանալու են պլանավորել երթուղին»,- ընդգծեց Ավինյանը։

Նմանատիպ նյութեր
10324 դիտում
15:18 18-01-2017
Յուրա Մովսիսյան. Մարդիկ առանց իմանալու Ռուսաստանի մասին հիմարություններ են խոսում
907 դիտում
12:43 26-06-2023
Կանգառներում էկրաններ պետք է դնենք, որ մարդիկ իմանան՝ ավտոբուսը որտեղ է, քանի րոպեից կհասնի․ Ավինյան
Այս բաժնից
577 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
688 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը