211652_close_icon

Գուցե այլ երկրի գործակալներ են. Փաշինյանը` բարձրաստիճան որոշ զինվորականների մասին

views-count892 դիտում article-date 18:49 12-04-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ ՀՀ զինված ուժերում ծառայող բարձրաստիճան պաշտոնյաներն այլ երկրի գործակալներ կարող են լինել։ Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ի պատասխան պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` 5-րդ շարասյան մասին հարցին։

Փաշինյանը հիշեցրեց դեպք, երբ ադրբեջանական կողմը գրոհել է և ՀՀ տարածքում գրավել բարձունք, ինչից հետո հայկական կողմը հակագրոհել է և վերադարձրել բարձունքը։ Բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է, որ հրամայել է վերադարձրած բարձունքից զինծառայողներն իջնեն, թողնեն բարձունքը։

«Եթե ինձնից հարցնեք փորձագիտական կարծիք, որը դե յուրե նշանակություն չունի, ես կանեմ աղմկոտ հայտարարություն: Ես մտածում եմ՝ կարող է՝ ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ, հավաքագրված գործակալներ: Ինքը կամ պետք է վերևից հրաման ստացած լինի, բայց ես պետք է տամ այդ հրամանը, գիտեմ, որ ես չեմ տվել, հետևաբար ինքն այլ տեղ ունի՝ «վերև», որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, քանի որ, եթե ես տված լինեի այդ հրամանները, կասեր՝ վարչապետը հրամայել է, իսկ ես արել եմ, զինվորական մարդ եմ: Չեն կարող ասել՝ ումից են հրաման ստացել և ասում են՝ մեղավոր ենք, դատեք անփութության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նմանատիպ նյութեր