211652_close_icon
views-count760 դիտում article-date 14:13 14-05-2023

Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

Թուրքիայի նախագահի և խորհրդարանի ընտրությունների գործընթացը կիրակի օրը տեղի է ունենում առանց որևէ խնդրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես առավոտից հետևում եմ գործընթացին, ներքին գործերի նախարարն ինձ տեղեկացրել է, որ այս պահին քվեարկությունն ընթանում է առանց որևէ խնդրի և միջադեպի»,- Ստամբուլի Ուսքյուդար շրջանի ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասել Է Էրդողանը:

Էրդողանը Ստամբուլի ասիական հատվածում գտնվող ընտրատեղամաս է ժամանել ժամը մոտ 11։40-ին (Երևանի ժամանակով 12։40-ին)՝ կնոջ ուղեկցությամբ։

«Ստամբուլում»,- պատասխանել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որտեղ է պատրաստվում հետևել ընտրություններին:

Նմանատիպ նյութեր