211652_close_icon
views-count754 դիտում article-date 12:23 21-05-2023

Չինաստանը գլոբալ անվտանգությանն ուղղված ամենամեծ մարտահրավերն է․ Սունակ

Չինաստանը «գլոբալ անվտանգությանն ուղղված ամենամեծ մարտահրավերն է», հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ մասում, տեղեկացնում է Sky News-ը։

«Չինաստանը մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերն է ուղղված գլոբալ անվտանգությանն ու բարգավաճմանը, այն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում երկրի ներսում և հաստատակամ արտասահմանում։ Հարցը ռիսկը նվազեցնելն է և ոչ թե կապի թուլացումը»,- ասել է նա։

«Մենք կաշխատենք միասին, քանի որ G7-ն և այլ երկրներ կհամոզվեն, որ մենք կարող ենք նվազեցնել ռիսկը մեզ համար և մատակարարումների շղթայի խոցելիությունը, որոնք մենք նկատել ենք Չինաստանում, քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են թշնամական ներդրումներից մեզ պաշտպանելու համար, և դա այնպես անել, որպեսզի չվնասենք իրար»,- ավելացրել է Ռիշի Սունակը։

Շաբաթ աշխարհի առաջնորդները նաև կոչ են արել Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի Ուկրաինայի հետ պատերազմը։

Համատեղ հայտարարության մեջ G7-ի առաջնորդներն ընդգծել են, որ չեն ուզում վնաս տալ Չինաստանին և ձգտում են  Պեկինի հետ «կառուցողական և կայուն հարաբերությունների»։

Չինաստանի ԱԳՆ-ն, G7-ի գագաթնաժողովում հնչած արտահայտությունների կապակցությամբ,  հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Մեծ յոթնյակը» խոսում է «խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու» մասին, բայց իրականում  այն խոչընդոտում է միջազգային խաղաղությանը, վնաս հասցնում տարածաշրջանային կայունությանը և ճնշում է այլ երկրների զարգացումը։

Նմանատիպ նյութեր