1009 դիտում
20:00 12-06-2023
Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովում քննարկվել են ամառային զինակոչի նախապատրաստական աշխատանքները
Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրել է 2023 թվականի ամառային զորակոչի մարզային զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Նիստին մասնակցել են ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցներ։
Օրակարգում քննարկվել են 2023 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական փուլերին, զորակոչին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր։
ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվել են մարտական իրավիճակներում զոհվածների ընտանիքների՝ զորակոչի ենթակա անդամների տարկետմանը վերաբերող հարցեր, առաջարկություններ են արվել վարժական հավաքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ։
Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
2023 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ից։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»