211652_close_icon
views-count3580 դիտում article-date 22:51 23-06-2023

Մահացել է Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը

Մահացել է Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Նա երկարատև ծանր հիվանդություն ուներ և բուժումը ստանում էր ԱՄՆ-ում, որտեղ էլ կնքել է մահկանացուն։

Կենսագրությունը

Ծնվել է 1957թ. հունիսի 11-ին Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։

1981թ. ավարտել է Մոսկվայի Ո.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Լրագրող։Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

1981-1984թթ. հեռուստառեդիոպետկոմում աշխատել է խմբագիր։ 1984-1987թթ.   սովորել է Մոսկվայի պետհամալսարանի  ասպիրանտուրայում։ 1987-1999թթ.  Հայաստանի հեռուստատեսության եւ  ռադիոյի համակարգում եղել է մեկնաբան,  բաժնի վարիչ, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»  ՊՓԲԸ-ի   գործադիր տնօրեն։ 1992-ից  հանրային  հեռուստատեսությամբ եթեր  տրվող «Կարծիք»  հաղորդաշարի հեղինակը եւ վարողն է։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ»,  ապա  «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է  ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական  հանձնաժողովի  անդամ։ «Օրինաց երկիր»  կուսակցության  քաղխորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի  երկու  երեխա։

Նմանատիպ նյութեր