Մոսկվայում մահացել է հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում 59 տարեկան հասակում մահացել է պատմաբան և հեռուստալրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան: Այդ մասին հայտնել է նրա որդին՝ Վլադիմիր Կարա-Մուրզա – կրտսերը:
Վլադիմիր Կարա-Մուրզան կանգնած է НТВ հեռուստաընկերության ակունքներում: Հեռուստաընկերության հիմնադրման պահից նա այնտեղ աշխատանքի է անցել «Իտոգի» ծրագրի հեղինակ Եվգենի Կիսելևի և այլ հանրահայտ լրագրողների հետ:
НТВ-ում նա «Իտոգի» ծրագրի խմբագիրն ու թղթակիցն էր, այնուհետև դարձավ «Այսօր՝ կեսգիշերին» հաղորդման հեղինակը: Այդ հաղորդումը նա վարել է 1995-2001 թվականներին:
2001 թվականից աշխատել է ТВ-6 և ТВС հեռուստաընկերություններում: