1072 դիտում
09:15 28-06-2023
Պաշտպանության նախկին փոխնախարարը ներկայացել է դատարան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը երեկ ներկայացել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Նրան՝ որպես վկայի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով ծանուցում էին ուղարկել մի քանի անգամ դատարան ներկայանալու համար, սակայն նա առողջական խնդիրների պատճառով հրաժարվել էր ներկայանալուց։
Եւ, ահա, երեկ վերջապես ներկայացել է դատարան, հայտնել, որ առողջական խնդիրներ ունի, ուստի դարձյալ չի կարող ներկայանալ դատարան: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվել Սեյրան Օհանյանը եւ ՊՆ որոշ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանը ներկայացել է եւ հարցաքննվել, ՊՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2182 դիտում
10:54 31-10-2018
Նոր դատարան է ստեղծվում՝ ներդրումների պաշտպանության դատարան․ «Ժողովուրդ»
1342 դիտում
09:49 29-03-2023
Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության․ «Ժողովուրդ»
3203 դիտում
14:45 10-06-2015
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չի ներկայացել դատարան, ինչը վրդովեցրել է սնանկացման եզրին կանգնած գործարարին
Այս բաժնից
994 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1270 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2554 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ