883 դիտում
10:33 19-07-2023
Հանրագիր ընդդեմ Կարեն Անդրեասյանի. լիազորությունները դադարեցրած դատավոր Տիգրան Պետրոսյանը գործընթաց է սկսել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պաշտոնավարումը դադարեցված ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին, որով առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտման, այն է՝ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում վարույթի կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ առանձին հանդիպումներ ունենալու համար:
Հիշեցնենք, որ ԲԴԽ շենքի մոտ գտնվող, ենթադրաբար Գ. Մինասյանին պատկանող սրճարանում այդպիսի մի հանդիպման փաստին ԶԼՄ-ներն արդեն անդրադարձել են, նույնիսկ հրապարակվել է հանդիպումներից մեկի տեսանյութը, հանդիպումների փաստն իր հարցազրույցում հաստատել է Գրիգոր Մինասյանը, իսկ Կարեն Անդրեասյանն էլ այն չի ժխտել: Այսինքն՝ ակնհայտորեն կա շահերի բախում: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել հանրագիրը ամբողջությամբ, որտեղ փաստարկված է, թե օրենքի ինչ կետեր է խախտել։
Ու հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնեն ԲԴԽ անդամները: Եթե նրանք չիրացնեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները և Կ. Անդրեասյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցեն, ապա դա կնշանակի, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատավորները դատարանների շենքերի մերձակա հասարակական սննդի օբյեկտներում կարող են անարգել հանդիպել իրենց վարույթում գտնվող գործերով կողմերին և շփվել նրանց հետ, քննարկել գործի հանգամանքները: Տիգրան Պետրոսյանի կողմից ներկայացված հանրագիրը՝ ստորև»:
Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1851 դիտում
10:13 26-08-2015
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն վռնդել է իր հետ համագործակցությունը դադարեցրած հեռուստաալիքի թղթակցին. տեսանյութ
1338 դիտում
12:55 20-04-2019
Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր
4129 դիտում
21:29 25-04-2020
Ազգային Ժողովի պատգամավորը հանդիպել է հացադուլը դադարեցրած 8 դատապարտյալների և կալանավորների պաշտպանների հետ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»