211652_close_icon
views-count18817 դիտում article-date 23:34 03-08-2023

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes ML-ն ու Mercedes C-ն. կա վիրավոր. Mercedes ML-ն էլ հայտնվել է շինհրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են  Գևորգ Ա. վարած Mercedes C մակնիշի և Տաթևիկ Մ.-ի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վլադմիրի Մկրտչյանը և Գրետա Նոբելյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր