211652_close_icon
views-count1039 դիտում article-date 13:50 28-10-2023

Եթե Գազան ոչնչացնեն, ապա դա կստեղծի աղետ «տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակի համար». Լավրով

Գազայի հատվածի ոչնչացումը եւ անկլավից 2 մլն բնակիչների վտարումը աղետ կստեղծի երկար տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԲելՏԱ գործակալության հարցազրույցում։

«Եթե Գազան ոչնչացնեն, եթե այնտեղից վտարեն 2 մլն բնակիչներին, ինչպես ներկայացնում են որոշ քաղաքական գործիչներ Իսրայելում եւ արտասահմանում, դա կստեղծի աղետ երկար-երկար տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակի համար»,- ասել է Լավրովը։

«Ուստի, պետք է կանգ առնել։ Եվ պետք է հայտարարել հումանիտար բնակչության փրկության ծրագրեր, որը հայտնվել է շրջափակման մեջ. ոչ ջուր, ոչ էլեկտրականություն, ոչ պարեն, ոչ ջերմություն, ոչինչ չկա»,- ավելացրել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապեր է պահպանում Իսրայելի հետ, ազդանշաններ ուղարկում հակամարտության խաղաղ լուծման որոնման անհրաժեշտության մասին։ «Մենք լիովին կապ ենք պահպանում իսրայելցիների հետ, մեր դեսպանը մեզ հետ մշտապես շփվում է, ազդանշան ենք ուղարկում խաղաղ լուծում գտնելու վերաբերյալ, այլ ոչ թե մինչեւ վերջ հասցնել Գազայում այրվող հողի հայտարարված ռազմավարությունը»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր