211652_close_icon
views-count1534 դիտում article-date 22:00 29-10-2023

Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովն առավոտյան կանչվել է Իսրայելի ԱԳՆ և բողոքի նոտա է ստացել՝ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության պատվիրակության Մոսկվա կատարած այցի կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Իսրայելի արտաքին գործերի նախարարության՝ եվրոասիական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Սիմոնե Հալպերինը դեսպանին բացատրեց, որ Իսրայելը շատ լուրջ է վերաբերվում Մոսկվայի կողմից ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության միանշանակ և հստակ դատապարտման բացակայությանը, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունները միջազգային կազմակերպություններում»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր