1270 դիտում
15:35 30-10-2023
Սաակաշվիլին պնդում է, որ «ռուսների դիվերսիոն խումբը» ներթափանցել է Վրաստան՝ զավթելու իշխանությունը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ «ռուսների դիվերսիոն խումբ» է ներթափանցել Վրաստան։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է բյուջետային միջոցների յուրացման գործով դատավարության ժամանակ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:
«Լավ վիճակում լինելու համար մենք պետք է շատ զգույշ վերաբերվենք ռուսների ժամանմանը: Ես ուզում եմ ստեղծել «Քաղաքացիական պաշտպանության» թեժ գիծ, որին մարդիկ կարող են զանգահարել և մեզ հայտնել հակավրացական դրսևորումների մասին։ Իմ տեղեկություններով, ժամանել է դիվերսիոն խումբ, որի խնդիրն է այստեղ անկարգությունների և ապակայունացման պայմաններում զավթել իշխանությունը։ Հետևաբար, մենք պետք է վերահսկենք յուրաքանչյուր կասկածելի շարժում, հետևենք սպորտային կառուցվածքով տղաների խմբերին։ Նման մարդիկ հարյուր հազարից ավելի են։ Կրկնում եմ՝ ռուսների դիվերսիոն խումբ է ներթափանցել Վրաստանի տարածք։ Իմ տեղեկություններով՝ այն ներթափանցել է շատ վատ մտադրություններով։ Նրանք զինված են և վերահսկվում են ռուսական բանակի 1-ին գլխավոր վարչության կողմից։ Այս իրավիճակում, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է համակարգում մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության և մեր ժողովրդի հետ»,- ասել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահը դատական նիստին միացել է «Վիվամեդի» կլինիկայից՝ տեսակապի միջոցով։ Սակայն դատավոր Բադրի Կոչլամազիշվիլին ընդհատել է տեսազանգը՝ հայտարարելով, որ Սաակաշվիլին դատավարությանը չի հրավիրվել որպես «քաղաքական վերլուծաբան»։

Նմանատիպ նյութեր
8136 դիտում
16:42 07-01-2017
Համացանցում հայտնվել է Ուկրաինայի իշխանությունը զավթելու մասին Ռադայի պատգամավորի հեռախոսազրույցի ձայնագրությունը
2559 դիտում
15:27 17-07-2021
Կենտրոնական Ասիայի երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են Աֆղանստանում իշխանությունը զավթելու անընդունելիության մասին
Այս բաժնից
904 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1243 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
838 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում