2110 դիտում
17:53 30-10-2023
Զախարովան հայտարարել է, որ Դաղստանում կատարվածի իրականացման հարցում անմիջական և առանցքային դեր է ունեցել Ուկրաինան
Tert.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին Դաղստանի Հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ծրագրված և իրականացված արտաքին սադրանքի արդյունք են, որի նպատակն է խաթարել Ռուսաստանի Դաշնության ժողովրդի ներդաշնակ զարգացումը և էթնո-դավանանքային միասնությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ գործողության իրականացման հարցում անմիջական և առանցքային դեր է հատկացվել Ուկրաինայի իշխանություններին։
«Զելենսկու հայտարարությունների և հրապարակումների արագությունը, ինչպես նաև դրանց բովանդակությունը ուղղակի վկայում են այն մասին, որ Կիևի հետախուզական ծառայությունների կողմից ձեռնարկված տեղեկատվական դիվերսիաները համակարգված են»,-նշել է Զախարովան:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի - Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել:
Մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։
Նշենք, որ Կրեմլն առաջին անգամ մեկնաբանել է երեկ Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները:
«Սա հիմնականում արտաքին միջամտության հետևանք է, այդ թվում՝ տեղեկատվական ազդեցության», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա՝ քննարկելու Արևմուտքի փորձերը՝ օգտագործելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության պառակտման համար:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը երկուշաբթի հրապարակային ելույթ կունենա բոլոր ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, ասել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1243 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
838 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում