211652_close_icon

Գազայի հատվածում հակամարտության սրումից ի վեր ՄԱԿ-ի ավելի քան 60 աշխատակից է զոհվել

views-count1504 դիտում article-date 19:47 30-10-2023
Գազայի հատվածում ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 63-ի։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ գործակալությանը հղումով։

«Վերջին 72 ժամվա ընթացքում ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ևս 10 աշխատակից է զոհվել, ինչի հետևանքով հոկտեմբերի 7-ից մինչ օրս գործակալության աշխատակիցների շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 63-ի», - ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, կազմակերպության տվյալներով, հոկտեմբերի 7-ից մինչ օրս առնվազն 22 աշխատակից է վիրավորում ստացել։

Նմանատիպ նյութեր