211652_close_icon
views-count1255 դիտում article-date 21:39 30-10-2023

Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում, որն արդեն տուժել էր փետրվարին տեղի ունեցած հզոր ցնցումներից, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական աղետների կառավարման վարչությանը (AFAD)։ Գրում է News.am-ը։

X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:25-ին (20:25 Երևան) Գոքսունի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7,07 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50,5 հազարի։

Նմանատիպ նյութեր