211652_close_icon
views-count1186 դիտում article-date 15:20 08-11-2023

Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է. ՀԱՊԿ-ը պատրաստ է լիցքաթափել. Գլխավոր քարտուղար

Հարավային Կովկասում իրավիճակը ծանր է:

ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող ծանր իրավիճակին՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին, մնում է ուժի մեջ մտնի, եթե ձեռք բերվի կոնսենսուս»,- ասել է նա։
Տասմագամբետովի խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային սահմաններում պահպանվում է ահաբեկչական գործունեության, անօրինական միգրացիայի, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վտանգը։

«ՀԱՊԿ-ը ներկայացնում է տպավորիչ հավաքական ռազմաքաղաքական ներուժ Եվրասիական տարածքում։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք համատեղ հետ մղել նոր սպառնալիքները և չեզոքացնել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հավաստիացնում է ձեզ համատեղ աշխատելու և տեղեկատվության ու փորձի փոխանակման իր պատրաստակամությունը:

Այսօրվա մեր հանդիպումը, կարծում եմ, հենց անվտանգության ընդհանուր խնդիրների լուծումներ գտնելու քայլերից մեկն է»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նմանատիպ նյութեր