898 դիտում
13:30 16-01-2024
ՔԿ 67 քննիչ 2023-ին «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակում դասընթաց է անցկացրել հանրապետության 56 դպրոցներում
Անչափահասների և դեռահասների հետ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ 2023թ․ ապրիլից մեկնարկած Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում, տարվա ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ընդհանուր 123 դասաժամ են վարել հանրապետությունում՝ մայրաքաղաքում և բոլոր մարզերում գործող հանրակրթական 56 ուսումնական հաստատություններում՝ հիմնականում հանրակրթական դպրոցներում:
Ծրագիրը գործարկվել է որպես դեռահասների իրավագիտակցության բարձրացման, օրինապաշտ վարքագծի խրախուսման, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրման կառուցակարգ։
Դասերի ընթացքում քննիչները ուսումնական հաստատությունների ավագ դասարանների աշակերտներին մատչելի իրազեկել են հատկապես դեռահասության շրջանում ինչպես ներգրավման, այնպես էլ թիրախավորման տեսանկյունից առավել ռիսկային հանցատեսակների դրսևորման եղանակների, դրանք ծնող պատճառների, դրանցից խուսափելու միջոցների մասին։
Ստորաբաժանումների առջև խնդիր է դրված եղել ապահովել առնվազն 6 առարկայական թեմայի դասավանդում, որի ժամանակացույցն ու առարկայական ծրագիրը համաձայնեցվել է ուսհաստատությունների վարչակազմերի հետ։
Դասընթացների հիմնական թեմաներն են եղել հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը եւ դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը եւ դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան եւ դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը եւ դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը եւ այլն։
Ծրագրին ներգրավված են եղել ՀՀ քննչական կոմիտեի թվով 32 ստորաբաժանումներ՝ սկսած ՀՀ ՔԿ կենտրոնական մարմնի վարչություններից մինչև մարզային, ընդհուպ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինները։ Դպրոցներ է այցելել և դասեր անցկացրել ընդհանուր 67 քննիչ։ Դասընթացավարների ընտրության հարցում նախապատվությունը տրվել է գիտամանկավարժական գործունեության փորձ և լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող քննիչներին։
Հաշվի առնելով անչափահասների ներգրավմամբ կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման կարևոր նշանակությունը, 2023թ․ ընթացքում դասըթնացների հաջող ընթացքը և ուսումնական հաստատությունների դրական և քաջալերող արձագանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն «Դասը վարում է քննիչը» ծրագիրը շարունակելու է նաև 2024թ․ ընթացքում՝ ներգրավվելով նաև այլ կրթօջախներ։

Նմանատիպ նյութեր
2345 դիտում
22:21 01-12-2022
Կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության բոլոր ավագ դպրոցներում․ դասը վարում է ոստիկանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2797 դիտում
17:43 05-10-2016
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
1621 դիտում
20:42 08-02-2017
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահը
Այս բաժնից
709 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը