211652_close_icon
views-count925 դիտում article-date 10:40 18-02-2024

Մեքսիկայում երկրաշարժ է տեղի ունեցել

News.am-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի Գերերո նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել 187 հազար բնակչությամբ Չիլպանսինգո քաղաքից 43 կմ հարավարևմուտք, UTC ժամանակով 00.01-ին:

Օջախը գտնվել է 80 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Նմանատիպ նյութեր