211652_close_icon

Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին

views-count973 դիտում article-date 19:51 18-03-2024
Եգիպտական ​​պատվիրակությունը մասնակցում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, որոնք նախատեսվում է վերսկսել երկուշաբթի օրը Դոհայում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել  է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարտի 18-ին Reuters-ը հայտնել է, որ իսրայելական պատվիրակությունը՝ երկրի հետախուզության ղեկավարի գլխավորությամբ, պետք է մեկնի Կատար ու որ բանակցությունները կարող են տևել առնվազն երկու շաբաթ։

Նմանատիպ նյութեր