886 դիտում
16:33 21-03-2024
Կիրականացվի ԼՂ-ից տեղահանված 8,118 երեխայի հոգեսոցիալական կարիքների գնահատում
Նախատեսվում է ապահովել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում՝ նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» միջոցառման իրականացումը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի միջոցով:
Որոշման մասին հայտարարվեց մարտի 21-ի Կառավարության նիստի ընթացքում:
Արդյունքում՝ կապահովվի երեխաների հոգեսոցիալական տոկունությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից՝ ապահովելով նրանց սահուն ինտեգրումը կրթական գործընթացին:
Մշակված գնահատման գործիքի (հարցաշարի) միջոցով կիրականացվի 8118 երեխայի հոգեսոցիալական կարիքների գնահատում, դպրոցների հոգեբանների համար հոգեսոցիալական տոկունության բարձրացման վերաբերյալ վերապատրաստման մոդուլի մշակում, 632 դպրոցի հոգեբանների վերապատրաստում, որոնք կկազմակերպեն իրենց դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը, նաև նրանք կսկսեն աշխատել ուսուցիչների հետ՝ աջակցելով նրանց երեխաների հետ խմբային աշխատանքների կազմակերպման գործում:
Վերապատրաստված ուսուցիչները կշարունակեն աշխատել երեխաների հետ, այդ թվում՝ տարբեր հատուկ կարիքներով երեխաների:

Նմանատիպ նյութեր
1276 դիտում
20:16 26-08-2024
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Հայաստանի համար ստեղծված հոգեսոցիալական աջակցման կենտրոն
4964 դիտում
19:09 05-02-2017
Իրականացվել է կարողությունների և կարիքների գնահատում
Այս բաժնից
658 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին