211652_close_icon
views-count952 դիտում article-date 11:39 02-07-2024

Ահազանգ իրավապահներին. ներկայացել են որպես 2023թ սեպտեմբերին Արցախից տեղահանված ու պետական աջակցություն ստացել

Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 28-ին Արագածոտնի բաժնի ավագ օպերլիազոր Բաղդասարյանը զեկուցագիր է ներկայացրել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ա. Պ-ն եւ նրա երեխաները, որ 2019թ-ին Արցախից մշտական բնակության էին տեղափոխվել մարզ, 2023թ. հոկտեմբերին դիմել են համայնքապետարան եւ ներկայանալով որպես 2023թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիք՝ ներառվել են բռնի տեղահանված անձանց ցուցակներում: Ըստ այդմ, նրանք օգտվել են պետական աջակցության ծրագրերից եւ ստացել շուրջ 800.000 դրամի աջակցություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նմանատիպ նյութեր