211652_close_icon
views-count937 դիտում article-date 20:23 27-07-2024

Թրամփը հայտարարել է, որ նախագահի ընտրություններում Հարիսի հաղթանակը հղի է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքով

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի գնահատմամբ՝ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության առաջադրած Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում աշխարհը կբախվի երրորդ աշխարհամարտի ծագման վտանգին:

Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը: 

«Այժմ առավել քան երբևէ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին: Երբեք այդքան մոտ չենք եղել, քանի որ երկիրը կառավարում են ոչ կոմպետենտ մարդիկ»,- նշել է Թրամփը:

Նրա կարծիքով՝ Հարիսը Նեթանյահուի հետ հանդիպումից հետո անհարգալից հայտարարություններն է կատարել Իսրայելի հասցեին՝ նշելով, որ չի լռելու Գազայում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ և Իսրայելի վարչապետին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Նմանատիպ նյութեր