211652_close_icon
views-count838 դիտում article-date 18:13 06-08-2024

ԵՄ Խորհուրդը հաստատել է Ուկրաինային մոտ 4,2 մլրդ եվրո հատկացնելու որոշումը

ԵՄ Խորհուրդը հաստատել է ավելի վաղ ԵՄ դեսպանների համաձայնեցրած որոշումը՝ Ուկրաինային աջակցության հիմնադրամից Կիևին մոտ 4,2 մլրդ եվրո հատկացնելու մասին՝ հայտնել է ԵՄ Խորհրդում նախագահող Հունգարիան։

«Տվյալ որոշումն ուղղված է Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությանը և նրա պետական ​​կառավարման գործունեությանն աջակցելուն»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը նշել էր, որ մտադիր է այդ հատկացումը Կիևին փոխանցել մինչև սեպտեմբեր:

ԵՄ խորհուրդը 2024 թվականի փետրվարին հավանություն է տվել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի Եվրոպական աջակցության հիմնադրամի ստեղծմանը : Այս միջոցները, որոնք նախատեսված են չորս տարվա համար՝ 2024-2027 թվականների համար, նախատեսվում է տրամադրել դրամաշնորհների և վարկերի տեսքով։ Նրանք պետք է ապահովեն ինչպես ուկրաինական պետության կարճաժամկետ կարիքները, այնպես էլ երկրի վերակառուցման ու արդիականացման միջնաժամկետ խնդիրների լուծումը։

Մեկ օր առաջ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել էր 3,9 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն Համաշխարհային բանկի PEACE in Ukraine ծրագրի միջոցով։

Նմանատիպ նյութեր